• English
  • Հայերեն
Վիետնամում Հայաստանի դեսպանություն
  • Դեսպանություն
    • Դեսպան
    • Տվյալներ. աշխատանքային ժամեր
    • Լուսանկարներ
  • Հայաստան
    • Ընդհանուր ակնարկ
    • Կառավարում
    • Մշակույթ
    • Պատմություն
    • Կրթություն Հայաստանում
    • Բիզնես Հայաստանում
  • Երկկողմ հարաբերություններ
  • Հյուպատոսական ծառայություն
    • Մաքսային արտոնություններ մշտական բնակության վերադարձողների համար
    • Անվճար հյուպատոսական ծառայություններ
    • Վիզա (մուտքի արտոնագիր)
    • Անձնագիր
    • Հյուպատոսական հաշվառում
    • Նոտարական ծառայություններ
    • Հատուկ կացության կարգավիճակ
    • Խորհուրդներ ճամփորդներին
    • Դատվածության և հետախուզման առկայության մասին տեղեկանք
  • Տեղեկատվություն
    • Օգտակար հղումներ
    • Լուրեր
  • Հայ համայնք
    • Համայնքի մասին
    • Հայաստան համահայկական հիմնադրամ
  • ՖԻԼԻՊԻՆՆԵՐ
  • ԿԱՄԲՈՋԱ
  • ԼԱՈՍ

ՎՍՀ-ում ՀՀ դեսպան Վահրամ Կաժոյանի մասնակցությունը Վիետնամի Սոցիալիստական Հանրապետության Ազգային Ժողովի 15-րդ գումարման առաջին նստաշրջանի բացման հանդիսավոր արարողությանը:

20 հուլիսի, 2021
ՎՍՀ-ում ՀՀ դեսպան Վահրամ Կաժոյանի մասնակցությունը Վիետնամի Սոցիալիստական Հանրապետության Ազգային Ժողովի 15-րդ գումարման առաջին նստաշրջանի բացման հանդիսավոր արարողությանը:
Ներբեռնել
Ամբողջ ալբոմ

Ս.թ. հուլիսի 20-ին կայացավ Վիետնամի Սոցիալիստական Հանրապետության Ազգային Ժողովի 15-րդ գումարման առաջին նստաշրջանի բացման հանդիսավոր արարողությունը: Բացման խոսքով հանդես եկավ ՎՍՀ Ազգային Ժողովի նախագահ Վուոնգ Դին Հուեն (Vuong Dinh Hue):

Իր խոսքում Վուոնգ Դին Հուեն անդրադարձել է 15-րդ գումարման Ազգային Ժողովի կողմից իրականացվելիք աշխատանքներին՝ հիմնվելով 1945 թվականից մինչ այժմ ընդունված ՎՍՀ-ի հինգ սահմանադրությունների, ինչպես նաև ս.թ. հունվարին տեղի ունեցած ՎՍՀ կոմունիստական կուսակցության 13-րդ Ազգային համաժողովի ընթացքում ընդունված որոշումների և ծրագրերի վրա:

Այնուհետև ելույթով հանդես եկավ ՎՍՀ կոմունիստական կուսակցության գլխավոր քարտուղար Նգույեն Ֆու Չոնգը (Nguyen Phu Trong): Իր ելույթում Նգույեն Ֆու Չոնգն ընդգծել է Վիետնամի՝ գաղութատիրությունից ազատման ու Հարավային և Հյուսիսային Վիետնամների վերամիավորման պատմական փաստերի կարևորությունը, Վիետնամի գրանցված հաջողություններն ու ձեռքբերումները, 1986 թվականից իրականացվող Doi Moi տնտեսական բարեփոխումների շարունակականության կարևորությունը, ինչպես նաև և աղքատության հետագա կայուն կրճատման խնդիրը:

ՎՍՀ Ազգային Ժողովի ընտրական խորհուրդը հանդիսավոր արարողության շրջանակներում հաստատել է Ազգային Ժողովի 15-րդ գումարման 499 պատգամավորների լիազորությունները:

ՎՍՀ Ազգային Ժողովի 15-րդ գումարման առաջին նստաշրջանի շրջանակներում նախատեսվում է քննարկել և հաստատել 2021-2026 թթ. համար նախատեսված հնգամյա ծրագրերը տարբեր ոլորտներում, ինչպես նաև հաստատել Ազգային Ժողովի գլխավոր քարտուղարի, ինչպես նաև ԱԺ կոմիտեների նախագահների թեկնածությունները:

ՎՍՀ Ազգային Ժողովի 15-րդ գումարման առաջին նստաշրջանի բացման հանդիսավոր նիստին մասնակցում էին ՎՍՀ ներկա և նախկին նախագահները, վարչապետները, կոմունիստական կուսակցության գլխավոր քարտուղարները և այլ բարձրաստիճան պաշտոնյաներ:

ՎՍՀ Ազգային Ժողովի 15-րդ գումարման առաջին նստաշրջանի բացման հանդիսավոր նիստին, ի թիվս Վիետնամում հավատարմագրված այլ դեսպանների և միջազգային կազմակերպությունների մշտական ներկայացուցիչների մասնակցում էր նաև ՎՍՀ-ում ՀՀ դեսպան Վահրամ Կաժոյանը:

 

կիսվել:
ՀՀ ԱԳՆ
պաշտոնական կայք
Երկքաղաքացիություն
Էլեկտրոնային վիզա
Արտոնագրի ձևեր

N679, 73 D5C Vuon Dao,
Phu Thuong Ward, Tay Ho District, Hanoi
Հեռ.` +84 4 37585228

Վիետնամում Հայաստանի դեսպանություն

© 2011-2025, Հեղինակային իրավունքները պաշտպանված են: